Մեր մասին
1988-ի երկրաշարժից անմիջապես հետո ԱՄՆ Հայ համայնքի երեք ակնառու անձանց` Գևորգ Հովնանյանի, Էդգար Հովսեփյանի և Արքեպիսկոպոս Թորգոմ Մանուգյանի շնորհիվ ստեղծվեց Հայ օգնության ֆոնդը։ Հաջորդած ամիսներին ու հետագա տարիներին Հայ օգնության ֆոնդը զգալի ուշադրություն դարձրեց Հայաստանի և Արցախի առողջապահության համակարգի բարեփոխմանը։
1996-2000 թթ.-ի ընթացքում Հայաստանի շուրջ 90 առաջատար բժիշկ-մասնագետներ ՀՕՖ-ի շնորհիվ հնարավորություն ստացան վերապատրաստվելու ԱՄՆ առաջատար համալսարանական կլինիկաներում, ովքեր և հետագայում՝ 2000թ-ին հիմնեցին «ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միավորումը» (ՀՕՖԲՇՄ)։
2005 թ. ՀՕՖ-ը ՀՕՖ-ի ԲՇՄ-ի հետ համագործակցությամբ սկիզբ դրեց ՀՀ մարզերում և Արցախում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ինքնատիպ ծրագիրին, որը մեծ հաջողությամբ շարունակվում է առ այսօր:
2011թ ԱՄՆ Արևելյան ափի Ամերիկահայ բժիշկների միավորումը (AAHPO) գնահատելով ծրագրի արդյունավետությունը, միացավ ծրագրին՝ ստանձնելով Արցախի հանրապետության մասնագետների մասնակցության ֆինանսավորումը։